Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բազմաբնույթ են և զարգանում են տարբեր ոլորտներում, իսկ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ցուցանիշները օրեցօր աճում են։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաչափ են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական, արտադրական։ Կան բազմաթիվ ոլորտներ։ Տնտեսության մեջ մեր փոխգործակցությունը շարունակվում է՝ ընդլայնվելով ամեն օր»,- նշել է Թուրքիայի նախագահը։

 

523