Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:

 

Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։

 

Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։

AP-ն հիշեցնում է, որ Գերմանիայի ընտրական համակարգը հազվադեպ է ապահովում բացարձակ մեծամասնություն ունեցող որեւէ կուսակցության հաղթանակ։ Հավանական է, որ առաջիկա շաբաթներին երկու կամ ավելի կուսակցություններ ստիպված կլինեն կառավարական կոալիցիա կազմել։

Արտահերթ ընտրություններն անցկացվում են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ դեկտեմբերի վերջին խորհրդարանը ցրելու որոշումից հետո, երբ պատգամավորներն անվստահություն հայտնեցին Շոլցի կառավարությանը։

123