Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում առատ ձյունը խնդիրներ է ստեղծել երկաթուղային երթևեկության համար:

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, «Վրացական երկաթուղիներ»-ը տեղեկացրել է, որ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել չեղարկել փետրվարի 22-ի և 23-ի չվերթերը Օզուրգեթի-Թբիլիսի, Բաթումի-Օզուրգետի, Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի երթուղիներով:

Վրաստանում փետրվարի 23-25-ը երկրի արևմտյան շրջաններում սպասվում է եղանակի վատթարացում։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ծովում հավանական է 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ, իսկ Կոլխիդյան հարթավայրում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -4, -6 աստիճան։

Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ հնարավոր է բուք և ձնահյուսեր, ճանապարհներին՝ մերկասառույց։

 

115