Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ ղեկավարի վարչակազմի կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելության իր հրավերի չեղարկումն անվանել է անլուրջ։

Այս մասին վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
«Ես չեմ կարող առանձնահատուկ մեկնաբանություն անել այս հարցի շուրջ, դա անլուրջ է։ Նրանք երեք օր առաջ հրավեր են ուղարկել, հետո չեղարկել։ Սա մի տեսակ մարդասիրական ակտ էր հօգուտ [վրացական] ընդդիմության, բայց դա ընդդիմության համար նույնպես գործնական ազդեցություն չի ունենա»,- ասել է Կոբախիձեն:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնել էր, որ Կոբախիձեն, ով գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, ի սկզբանե եղել է Բայդենին ընդունելության հրավերվածների ցանկում։ Սակայն ավելի ուշ ամերիկացի առաջնորդի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

435