Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ: Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույցին և դրա ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքներին:
Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տպավորված են ՄՊՀ մասնագետների պրոֆեսինալիզմի և աշխատանքներում ներգրավվածության բարձր մակարդակով: Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից՝ կարևորելով թվային շուկաներում մրցակցային մարտահրավերների արդյունավետ կառավարման գործում միջազգային փորձը:
Նախանշվել և մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ներառյալ թվային հարթակներին առնչվող առաջարկների իրականացումը, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն: