Վարորդը փորձել է 10 հազար դրամ կաշառք տալ պարեկներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վայոց Ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:00-ին, Մալիշկա բնակավայրի ճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:
Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է որպես կաշառք 10 հազար դրամ տալ պարեկներին:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:
30 Սեպտեմբեր, 2024 18:42
657
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05 Փետրվար, 2026 16:39
Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27 Հոկտեմբեր, 2025 16:34
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության
12 Օգոստոս, 2025 10:48