Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է խթանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի կարգավիճակ ստանալուն նախքան հունվարին հեռանալը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու բանակցությունների մասին իրազեկ արևմտյան պաշտոնյային։

«Նախնական ցուցումներ կան, որ Բայդենը կարող է համաձայնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի կարգավիճակը առաջ տանել նախքան պաշտոնը թողնելը»,- մեջբերում է հրատարակությունը պաշտոնյայի խոսքերը։

2022 թվականի սեպտեմբերի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված հիմունքներով դիմում է ՆԱՏՕ-ին միանալու համար։ Սակայն ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը դաշինքին անհնար է զինված հակամարտության ժամանակ։

508