Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի ժամը 21.10-ին, շրջագայություն կատարելու ժամանակ, Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայի թափքում առկա 3 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը նույն օրը գնել է Արծվանիկի մի բնակչից:

 

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

117