Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում գտնվող և վարձակալությամբ տրված իր բնակարանից գողացել են 80 հազար դրամ: 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 44-ամյա բնակիչը:

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ՝ հուլիսի 22-ին 44-ամյա տղամարդը Գորիսում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

137