Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։48-ին։
07 Հոկտեմբեր, 2024 23:09
539
Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի
04 Հունիս, 2025 11:17
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
31 Մայիս, 2025 10:51
ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են «Նոր Շենգավիթ» բնակելի համալիրից բնակարաններ ձեռքբերած քաղաքացիների հետ
30 Մայիս, 2025 12:46