Արագածոտնում 3-ամյա աղջնակը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ձախ վերին վերջույթի հատկապես բազկի առաջնային երեսի 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածք, այտի 2-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ ծնողների կողմից «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Թ․-ն։
Հիվանդանոցում երեխայի մայրը հայտնել է, որ աղջնակը ջերմային այրվածքները ստացել է իրենց տանը՝ ժամը 19։50-ի սահմաններում, պատահաբար վառարանի վրա գտնվող տաք ջրով լցված կաթսային դիպչելու և կաթսայում եղած ջուրը վրան լցվելու հետևանքով:
09 Հոկտեմբեր, 2024 17:35
586
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25 Օգոստոս, 2026 20:51
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
18 Հուլիս, 2026 12:57
Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգի
22 Ապրիլ, 2026 13:28