Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցման ներկայացնելու համար դրական եզրակացություն տվեց իմ օրենսդրական նախագծին, որով առաջարկում եմ իր առողջական վիճակի մասին մատչելի ձևով տեղեկություն ստանալու իրավունք սահմանել 16 տարին լրացած անձի համար։
Հիշեցնեմ, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի մեկ այլ՝ 18-րդ հոդվածի համաձայն, 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Սակայն սեփական առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակված է որոշակի պայմաններով, ինչը գործնականում խոչընդոտներ է ստեղծում պացիենտների համար թե՛ առողջապահության, թե՛ այլ ոլորտներում իրենց իրավունքները լիարժեք իրացնելու համար։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի ընթացքում և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը: