Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումների զինվորականները ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտիներում շարունակում են ինժեներական հետախուզության ու տեղանքի ականազերծման աշխատանքները՝ 1lurer.am-ի փոխանցմամբ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքներին խաղաղապահ դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում, բնակավայրերի մոտակա տարածքներում և բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների մոտ կատարում են ուսումնասիրություններ և ականազերծում:  

 

Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են զինափորձարան, որտեղ պայթեցման միջոցով ոչնչացվում են: Անվտանգությունն ապահովելուց հետո զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զինափորձարան, ոչնչացվում է տեղում:

 

Մանրամասները` տեսանյութում

 

504