Արցախում ականազերվել է 479,2 հա տարածք, բուժում ստացել 1218 մարդ: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում երկու երեխայի։ Ամբողջ ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել 1218 արցախցի, ներառյալ 155 երեխա։

 

Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 087 պայթունավտանգ առարկա։
Շարունակվում է նաև թեժ գծի աշխատանքը, մինչ օրս ստացվել է 574 դիմում` անհետ կորածների մասին։


 

1011