ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։

Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։

Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.

Դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը, չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում) ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների, ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները։

️ Մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ։

Մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար։

Սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների։

613