Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կապված ենթադրյալ ընտրական խախտումների հետ, և կոչ են արել բողոքի ցույցերն ու կառավարության կողմից դրանց արձագանքը խաղաղ լինեն:
Այս մասին ասված է 13 երկրների՝ Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Պորտուգալիայի նախարարների ստորագրած համատեղ հայտարարության մեջ։
«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում տիրող իրավիճակով։ Միջազգային դիտորդները արձանագրել են խախտումներ ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրը: «Մենք դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ միջազգային նորմերի բոլոր խախտումները»,- ասվում է տեքստում։