Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ, չկա նման օրակարգ: Ճիշտն ասած շատ զարմացել եմ, որովհետև նման օրակարգ չկա, նման հարց երբեէ չի քննարկվել մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին հարցին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


Մեկ այլ հարցի՝ Արդարադատության նախարարի մասին, խմբակցության ղեկավարն ասաց, որ այսօր լինելու է վարչության նիստ, իսկ նիստից հետո լիազորված գործընկերները կհայտնեն մանրամասները. «Ընտրություններին տարբեր քննարկումներ են եղել, եղել են թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ են հայտնել, վարչությունը քննարկել է և որոշում չի կայացրել:  ՔՊ-ում կա կադրային բազա, պարզապես վարչությունը դրել է ստանդարտներ, բացի այդ նաև բազմաթիվ գործընկերներ կան, որոնք այս պահին ներգրավված են այլ պաշտոններում, և ես կարծում եմ, որ ում վստահվել է կոնկրետ աշխատանք՝ լավ կլինի մնա այդ աշխատանքում»:

398