Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժևորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում Արման Եղոյանը կարևորել է Շվեդիայի դերակատարությունը:

Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում գործակցության զարգացման, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

188