Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տեղեկացնում է regionmonitor-ը:

«Բացի երեկ երեկոյան մեր ասածից և դրանից դուրս, ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում էին նաև «Համատեղ մոնիտորինգային կենտրոնի շրջանակներում միասնական աշխատանքի ձևաչափերը»:

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

1lurer.am

25 Նոյեմբեր, 2020 16:36
172