Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Կորեայի զինվորականներն արդեն գնդակոծության են ենթարկվել ՌԴ Կուրսկի մարզում, երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, հայտարարել է Ուկրաինայի  Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։

«ԿԺԴՀ առաջին զինվորականն արդեն կրակի տակ է հայտնվել Կուրսկի շրջանում»,- գրել է նա Telegram-ում:

Կովալենկոն չի հստակեցրել հրետակոծության հանգամանքներն ու հետեւանքները։

Հայտնի է, որ Կուրսկի շրջանում կարող է լինել ԿԺԴՀ-ի առնվազն 7000 զինվորական։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ 

223