Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվող Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Խոշորագույն այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են հայաստանյան 20 ընկերություններ, որոնք հանդես են գալիս միասնական տաղավարով՝ ներկայացնելով իրենց լավագույն արտադրանքը։
Տաթևիկ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։
06 Նոյեմբեր, 2024 14:06
255
Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են. ՀՀ նախագահ
02 Մայիս, 2025 16:17
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
28 Ապրիլ, 2025 12:55
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
26 Ապրիլ, 2025 11:35