Գերմանիան համավարակով պայմանավորված սահմանափակումները երկարաձգել է մինչև տարեվերջ

Գերմանիան երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մինչև տարեվերջ, հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ հողերի ղեկավարների հետ բանակցություններից հետո:
«Հոկտեմբերի 28-ին ձեռնարկված միջոցառումները դեռ ուժի մեջ են: Դեռևս մինչեւ դեկտեմբերի 20-ը», – ասել է Մերկելը:
Գերմանիան մասնակի կարանտին մտցրեց նոյեմբերի 2-ին: Ռեստորաններն ու բարերը բաց են միայն սնունդը դուրս տանելու համար: Փակ են նաև ֆիթնես ակումբները, դաջվածքների սրահները, լողավազանները, գեղեցկության և մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները և համերգասրահները:
Գերմանիայում 982.853 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 656.796-ը ապաքինվել են, մահացել է 14.982 հիվանդ:
1in.am
26 Նոյեմբեր, 2020 12:22
451
Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային
17 Հուլիս, 2025 11:49
Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
30 Հունիս, 2025 11:34
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ԱԳՆ
26 Հունիս, 2025 13:20