Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։

Քննարկվել են Հայաստանի և կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը՝ այս համատեքստում հատկապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։

Կողմերն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանության, միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարության մշակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Երևանում կայացած «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին: 

199