Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայում վարչապետ է ընտրվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավար Շիգերու Իշիբան։ Խորհրդարանի առանցքային ստորին պալատում քվեարկության երկրորդ փուլի ընթացքում, որն առաջնահերթություն ունի կառավարության ղեկավարի հարցը որոշելիս, նա ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին։
Իշիբան ապահովել է 221 խորհրդարանականի աջակցությունը, իսկ գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական կուսակցության նախագահ Յոսիհիկո Նոդան ստացել է 160 օրենսդիրների աջակցությունը։ Ընդամենը եղել է 381 վավեր ձայն։
Օրվա ընթացքում Իշիբան կձևավորի իր երկրորդ կառավարությունը, քանի որ նրա վարչակազմը սկսել է աշխատել հոկտեմբերի 1-ից: Ակնկալվում է, որ նրա կազմը գործնականում կմնա անփոփոխ՝ բացառությամբ հոկտեմբերի 27-ի ընտրություններում խորհրդարանում վերընտրված նախարարների պաշտոնների: