Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Իրանի քաղաքացի՝ 39-ամյա Սեյեդ Մեյսամ Սեյեդ Աբբաս Միրխանդանի Փիշքենարին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ ընկերը՝ Իրանի քաղաքացի 55-ամյա Փարվիզ Ադելի Սարդու Խամբազը, հոկտեմբերի 24-ի ժամը 11։00-ից մինչև 17։30-ն ընկած ժամանակահատվածում, Սասնա Ծռեր փողոցի 9/1 հասցեին հարակից տարածքում գործող եռակցման կետում գտնվող պահարանից գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 45 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

161