Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ ժամը 22:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Վարորդն ու գնացքավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

193