Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես արդեն հայտնի է՝ նոյեմբերի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ելույթով, որում խոսել է երկրի շրջանների վրա արևմտյան ATACMS հրթիռների և Storm Shadow հեռահար համակարգերի հարձակումների հետևանքների մասին։

Նա նշել է, որ դրան ի պատասխան՝ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության նորագույն հրթիռը, որը ստացել է «Օրեշնիկ» անվանումը, ասել է պետության ղեկավարը։ 

Միջազգային մամուլը շատ արագ արձագանքել է այս հայտարարությունը, տարբեր փորձագետներ մեկնաբանություններ են արեցլ դրա հնարավորությունների ու նպատակներ մասին։ 

Մասնավորապես՝ բրիտանական Associated Press-ը մեջբերել է Մեծ Բրիտանիայում ՄԱԿ-ի Պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի ներկայացուցիչ Մեթյու Սավիլի խոսքերն այն մասին, որ, միջին հեռահարության նոր հրթիռ արձակելով, Ռուսաստանը ազդանշան ուղարկեց ոչ այնքան Ուկրաինային, որքան արևմտյան երկրներին։

Reuters հետ զրույցում Օսլոյի համալսարանի հետազոտող Ֆաբիան Հոֆմանը շեշտել է, որ կարևոր չէ, թե հրթիռը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր, թե միջին հեռահարության հրթիռ, դա նշանակություն չունի, «շատ ավելի կարևոր է այն փաստը, որ այն կրում էր առանձնացող գլխամասով մարտագլխիկ, որն ունի անհատական թիրախային ստորաբաժանումներ (MIRV IN)»,- ասել է փորձագետը՝ նշելով, որ մարտագլխիկների այս տեսակը կապված է բացառապես միջուկային զենք կրող հրթիռների հետ։

Այս մարտագլխիկները մշակվել են Սառը պատերազմի ժամանակ և թույլ են տալիս հրթիռին մի քանի միջուկային մարտագլխիկներ հասցնել տարբեր թիրախների, գրում է CNN-ը։ Հոֆմանը ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված մեկնաբանությունում պարզաբանել է, որ այս տեսակի մարտագլխիկը նախատեսված է «հաղորդագրություն ուղարկելու համար»: Ռուսաստանի զինանոցում առկա սովորական հրթիռային համակարգերից ոչ մեկն այս տեխնոլոգիան չուներ, ասել է նա։

Նոր հրթիռի արձակումը հզոր ուղերձ է Ռուսաստանի նախագահի կողմից, ասում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։ «Սա շատ մտածված քայլ է, քանի որ այն չի պահանջում ԱՄՆ-ի պատասխան գործողությունները»,- ասել է փորձագետը Bloomberg-ին։ Ամերիկացի անանուն պաշտոնյան գործակալության հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն իբր նախազգուշացրել է Ուկրաինային և մյուս դաշնակիցներին, որ Ռուսաստանը կարող է փորձարարական զենք կիրառել։

Ռուսական այլ հրթիռներ ևս կարող են միջուկային զենք կրել, հիշեցնում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ Կարակոն The New York Times-ի մեկնաբանությունում: Դրանց թվում նա անվանել է «Իսկանդերը» եւ «X-101»-ը։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ «ավելի տագնապալի» է նոր հրթիռի  միանգամից մի քանի միջուկային մարտագլխիկ կրելու կարողությունը։

«Դա բավականին հստակ ազդանշան է»,- ասել է նա:

862