Սարատովի մարզում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սարատովի մարզի Մարքս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, գրում է Gazeta.ru-ն։
Ականատեսները պատմել են, որ կրակոցներ են սկսվել տեղի Հաղթանակի զբոսայգու մոտ։ Լրագրողների տեղեկություններով՝ հարձակվողը եղել է մեքենայում, կրակոցները մեքենայից է արձակել։
Նա հանցագործության վայրից փախել է, որից հետո իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են կազմակերպել։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը նախապես ընտրել է տուժածներին։
Ըստ SHOT-ի՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, ով տեղափոխվել է հիվանդանոց, մեկ մարդ մահացել է։
24 Նոյեմբեր, 2024 22:59
632