Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախնական տվյալներով՝ Սարատովի 10 հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի և դրան հաջորդած փլուզման հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Բլինովա փողոցի 2 հասցեում։

«Պայթյունի հետևանքով 7-րդից 10-րդ հարկի անկյունային մուտքը ավերվել է։ Երեք մարդ զոհվել է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են»,- հայտնել են ԱԻՆ-ից։

Զոհվածների թվում են մեկ երեխա և երկու մեծահասակ:

147