Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը բավարար չէ, և նա պետք է մահապատժի դատապարտվի։
«Հիմարները չպետք է մտածեն, որ հասարակ մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ է։ Սա հաղթանակ չէ, այլ պատերազմական հանցագործություն։ Նրանք [ՄՔԴ-ն] նրանց ձերբակալության օրդեր են տվել: Սա բավարար չէ։ Նեթանյահուն պետք է մահապատժի ենթարկվի»,- ասել է Համենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» աշխարհազորայինների կազմի ակտիվիստների հետ հանդիպմանը։

Հանդիպման մասնակիցները, որոնց թվում էր ԻՀՊԿ-ի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, Իսլամական Հանրապետության առաջնորդին պատասխանել են «մահ Ամերիկային», «մահ Անգլիային» և «մահ Իսրայելին» կարգախոսներով։

234