Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը անչափահասներին։ 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցողը՝ Ալխաս Ղազարյանը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանելու մինչև 18 տարեկան անձանց առողջությունը և նվազեցնելու էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերը։ 

Հանձնաժողովը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

 

 

 

 

 

279