ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը խոսել է գերիների վերադարձի կարեւորության մասին։

 

Վաղարշակ Հարությունյանը նաեւ անդրադարձել է անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման եւ զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացին: 

 

Ինչպես հաղորդում են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձեւավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

 

Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը, իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։

593