Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզում իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Համայնքապետերը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։

Նախարարը հանձնարարել է, օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել հնարավոր նոր աղետները։

Խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։

Նախարարը հորդորել է սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն։

265