![](https://araratnews.am/admin/images/1733312698.png)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական գործերի շրջանակներում Հովիկ Աղազարյանի հեռախոսը գտնվում է ՔԿ-ում և քրեական գործերի շրջանակներում ՔԿ-ում գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող, կուսակցության ներքին գործունեությանը վերաբերող, խմբակցության ներքին գործունեությանը վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկատվություններ է պարբերաբար տվել տարբեր լրատվամիջոցներին և տարբեր ներկայացուցիչների, որոնք այս կամ այն կերպ կարող էին ներգործություն ունենալ գործընթացների վրա կամ կարողանալ հանրային գործունեություն ծավալել»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես հաստատել է ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, հանրային բարոյական նորմերի կոպտագույն խախտումների համար է եղել դա, որոնք դեմ են ՔՊ կուսակցության արժեքներին, սկզբունքներին և մարդկային արժեքներին:
«Ես ՀՀ պատգամավոր եմ և ես պատասխանատու եմ ՀՀ-ի անվտանգության համար իմ գլխով, ինչպես որ բոլոր պաշտոնյաները այդ թվում՝ ընդդիմադիրները: Եթե տիրապետում են պետական տեղեկատվության, որը կարող է վնասել, դա չի տեղավորվում ոչ բարոյական, ոչ քաղաքական և ոչ էլ իրավական հարթության մեջ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։