Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները սկսել են խուզարկել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխությունների կոալիցիա» կուսակցությունների գրասենյակները, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տալիս մտնել իրենց աշխատասենյակներ։

«Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներում, սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։

Ձերբակալվել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության հիմնադիրը և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան, ինչպես նաև կոալիցիայի անդամ Գելա Խասայան։

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։

323