Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երբ լսեցի, որ պարոն Քոչարյանը պիտի խոսի խմբակցության անունից՝ կոռուպցիային վերաբերող հարցին, հիշեցի մաֆիա խաղը, որտեղ սևը կեղծ շերիֆ է բացվում և սկսում է կարմիր խաղ խաղալ: Բարեբախտաբար կյանքը մաֆիա չէ, հատկապես 2018 թվականից հետոո»,- իր ԱԺ ելույթում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին՝ ասաց «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Թվարկելով Քոչարյանների ունեցվածքը՝ Կոնջորյանը նկատեց, որ Լևոն Քոչարյանը շատ հաջողակ բիզնեսմեն է, պարզապես նրա տեղը չգիտեն. «Եկել եք այստեղ զբաղված եք հարկատուների հաշվին օրենսդիր գործունեությամբ, ձեր ինչի՞ն է պետք, դուք կարաք գնաք «Ֆորբսի» ամենահայտնի միլիարդատերերի ցուցակում հայտնվեք, պատանի տարիքում համարյա դոլարային միլիոնատեր դառնալու ճանապարհին եք եղել, հիմա եկել կոռուպցիայի պայքարից եք խոսում»:
Անդրադառնալով արտագաղթին՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ ՀՀ երեք նախագահների իշխանության տարիներին ավելի քան 1 մլն մարդ անվերադարձ հեռացել է. «Եթե շատ կապիտ հաշվարկ անենք՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները 10 հազար էին, այսինքն 10 հատ ԼՂ-ի չափ ձեր իշխանության տարիներին անվերադարձ հեռացել է Հայաստանից: Իսկ երբ խոսում եք հաղթանակած երկրի մասին՝ հաղթանակած երկրում ենթադրվում է, որ պատերազմում գրանցած հաղթանակը պետք է ամրագրել խաղաղության մեջ, բա ո՞նց է եղել, որ պատերազմում ամրագրած հաղթանակը խաղաղության մեջ պարտություն եք դարձրել: Այդ պարտության ապացույցը կեղծված ընտրություններն են, ժողովրդի քվեն գողանալը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, արդարադատության ասպատակումը, մարդկանց ունեզրկումը, ու դուք դա համարում եք հաղթանակա՞ծ: Համարում եք հաղթանակած, որովհետև ձեր մանկության տարիներից սկսած թանկարժեք մեքենաների պատուհանից այն կողմ, թանկարժեք պալատների պարիսպներից այն կողմ չեք տեսել այդ հաղթանակած երկիրը ինչ է դարձրել ձեր իշխանությունը»:
Ըստ Կոնջորյանի՝ երբեք ավելորդ չէ իրենց հիշեցնելու իրենց իրական քաղաքական ինքնությունը: