Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Այսպիսով, առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Նոայի» ներկայացուցիչ Ուլադ Օմարն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո։
2-4-րդ տեղերը կիսում են միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Օմարի թիմակիցներ Գուստավո Սանգարեն ու Յան Էտեկին, ինչպես նաև «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը։
Ամենաթանկարժեք 14 ֆուտբոլիստների ցանկում, որոնց տրանսֆերային արժեքը հատում է 400 հազար եվրոն, «Նոան» ունի 8, «Արարատ-Արմենիան»՝ 5, «Ուրարտուն»՝ մեկ ներկայացուցիչ։
Ինչ վերաբերում է թիմերի կազմերի ընդհանուր տրանսֆերային արժեքին, ապա ամենաթանկարժեք կազմն ունի «Նոան»։ Երևանյան թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 8,2 մլն եվրո։ Երկրորդ տեղում այդ ցուցանիշով «Արարատ-Արմենիան» է (5,98 մլն եվրո), երրորդը՝ «Փյունիկը» (5,78 մլն եվրո):