Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին «Lուրերի» հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ «առաջարկել հանդիպման միջնորդություն»։

 

«Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»,- հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։

381