«Զվարթնոցի» ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել. տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։
Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։
Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն:
10 Դեկտեմբեր, 2024 16:26
307