Ցուցարարները հրկիզել են Փարիզում Ֆրանսիայի բանկի շենքը: Ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 46 հազար մարդ:

Բացի այդ, անկարգությունների մասնակիցները հրկիզել են կրպակ Բաստիլիայի Պլե դե լա հրապարակում, ջարդել են ռեստորանի ապակիները, արմատախիլ են արել ծառերը, որոնք տնկվել էին ռեստորանի հարևանությամբ գտնվող թաղարներում, և դրանք նետել են վառվող աղբամանների մեջ:

Հրապարակում մնացածները քանդել են սալաքարերը և նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել:

1in.am

591