Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում հանդիպել են Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էրիկ Դե Մույնքը։

 

Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, չվերթների վերաբերյալ, քննարկեցին Հայաստանի և Բելգիայի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումներն ու համագործակցության հնարավորությունները։

 

Հանդիպման ընթացքում Դեսպանը ներկայացրեց դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, խոսեց նախաձեռնությունների և Հայաստանում Բելգիայի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին։

 

Կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց Դեսպանին իրականացվող աշխատանքների համար՝ բարձր գնահատելով Հայաստանի և Բելգիայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

 

Երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին իրենց իրավասությունների շրջանակներում հնարավորինս աջակցել հետագայում նախատեսվող գործընթացներին։

216