Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ԳՈՒՄ»-ի շուկայի մոտ գտնվող մսի վաճառակետերից ՍԱՏՄ-ն մոտ 1 տոննա միս է առգրավել,- այս մասին տեսչական մարմնից հայտնեցին Araratnews-ին, նշելով, որ միսը ոչ սպանդանոցային ծագման է, հետևաբար՝ ենթակա է ոչնչացման։ 

Հիշեցնենք, որ  այսօր վաղ առավոտից շուկայում լարված իրավիճակ է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացու փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ: 

«Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։

Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- տեղեկացրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

602