Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու:
«Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը:
UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ Ծառուկյանի փոխարեն հանդես եկավ բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Մախաչևը հաղթեց մրցակցին առաջին ռաունդում խեղդող հնարքով և պաշտպանեց տիտղոսը:
Ծառուկյանը 28 տարեկան է, նրա հաշվին կա 22 հաղթանակ և 3 պարտություն: UFC-ում մարզիկը անցկացրել է 11 մենամարտ, որոնցից հաղթել է 9-ը։
19 Հունվար, 2025 16:11
1145
Սպասում եմ իմ պահին․ Արման Ծառուկյան
14 Ապրիլ, 2025 12:37
Մենք մեր աշխատանքները շարունակելու ենք, ոչ մի աղմկող «լրագրող», «թուրքագետ» ու պատգամավոր թող չկասկածի․ Գոռ Ծառուկյան
21 Մարտ, 2025 23:50
Թուրքական ԶԼՄ-ների մեդիատուրից գանգատվում են ադրբեջանական ռեսուրսները և մի քանի մարդ Հայաստանում․ Գոռ Ծառուկյան
18 Մարտ, 2025 14:06
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 մասնակից
18 Ապրիլ, 2025 10:41
Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
17 Ապրիլ, 2025 22:44
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը
17 Ապրիլ, 2025 10:58
Սա դիտավորություն է. Մարտի մեկի գործով նիստը հետաձգվեց
11 Օգոստոս, 2020 19:45