Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողություններին, որոնք հանգեցրել են Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։
«Թուրքիան այս գործընթացին մաս չի կազմել»,- ասել է նախարարը:

Բացի այդ, Ֆիդանը ասել է, որ Ասադը հրաժարվել է հանդիպել թուրքական կողմի հետ՝ չնայած երրորդ երկրների միջնորդությամբ բանակցություններ կազմակերպելու Անկարայի բազմաթիվ փորձերին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական ​​հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։ 

303