Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալի կենսագրությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Կարապետյանը։
Աննա Կարապետյանը ծնվել է 1994 թվականի հունվարի 12-ին Երևանում։
Աշխատանքային գործունեություն
- 2024թ․ օգոստոսից եղել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման բաժնի Արդարադատության ոլորտի համակարգող։
- 2023-2024թթ․ եղել է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջազգային-իրավական հարցերով փորձագետ։
- 2022 – 2023թթ․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ:
- 2016-2022թթ․ եղել է ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ։
Կրթություն
- 2014-2016թթ· սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ մագիստրատուրա։
- 2010-2014թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավր։
Մասնագիտական այլ գործունեություն
- 2022 – 2023թթ․ Հայաստանի դիվանագիտական դպրոց, հրավիրյալ դասախոս
- 2017 – 2022թթ․ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի դասախոս
- 2024թ․ մայիս-օգոստոս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանների ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի թեմայով դասընթացավար
- 2024թ․ հունվար – փետրվար ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ Ոստիկանության բարեփոխումների ոլորտի փորձագետ
- 2023թ․ նոյեմբեր -դեկտեմբեր ԵԱՀԿ (OSCE) իրավախորհրդատու՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների հարցերով, ներառյալ՝ Ոստիկանության 2024-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակում
- 2023թ. մայիս – դեկտեմբեր ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) փորձագետ/դասընթացավար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագրում
- 2023թ․ մայիս – օգոստոս ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության միգրացիոն ոլորտի ռազմավարական բարեփոխումների հարցերով փորձագետ/իրավախորհրդատու
- 2016-2024թթ. hանդիսացել է Եվրոպայի խորհրդի մի շարք միջկառավարական հանձնաժողովներում ՀՀ կառավարության ներկայացուցիչ/անդամ, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավար հանձնաժողովների անդամ։ Ներգրավված է եղել և համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև ներգրավված է եղել ՀՀ կողմից մարդու իրավունքների ոլորտին առնչվող կոնվենցիոն պարտականնությունների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցների մշակման ու միջազգային կոմիտեներում դրանց պաշտպանության պատվիրակություններում։ Աշխատանքային գործունեության շրջանակներում համակարգել է միջազգային զարգացման գործընկերների կողմից արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացները։
Մասնագիտական զարգացման ծրագրեր
- 2019թ․ Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագիր (ք․ Հաագա)
- 2019թ․ ԵՄ ստանդարտների վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց
- 2016թ. Դիվանագետների վերապատրաստման դասընթաց (ՀՀ դիվանագիտական դպրոց)
Պարգևատրվել է՝ Արդարադատության նախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրերով։
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է:
17 Դեկտեմբեր, 2024 14:16
244
Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը
25 Դեկտեմբեր, 2024 19:16
Քաղաքացիները շատ են բողոքում և շատ անգամ իրավացիորեն. տեսչական մարմնի ղեկավարը պետք է պարտադիր հաշվետու լինի․ Սուքիասյան
15 Նոյեմբեր, 2024 21:44
Ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու խաղաղության գործընթացի իրավական ուղեկցումը. Գալյան (տեսանյութ)
07 Նոյեմբեր, 2024 16:36
Քաղաքացիները շատ են բողոքում և շատ անգամ իրավացիորեն. տեսչական մարմնի ղեկավարը պետք է պարտադիր հաշվետու լինի․ Սուքիասյան
15 Նոյեմբեր, 2024 21:44
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը դրական է արձագանքել ՀՀ պատրասկամությանը՝ միանալու Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային
12 Նոյեմբեր, 2024 01:14
ԿԳՄՍ փոխնախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր
08 Հոկտեմբեր, 2024 21:30
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը
21 Հունվար, 2025 20:36
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
13 Հունվար, 2025 18:09
Կարևոր լուրեր. Տեղի ունեցավ նորանշանակ նախարարների երդման արարողությունը․ տեսանյութ
20 Դեկտեմբեր, 2024 21:31
Քաղաքացիները շատ են բողոքում և շատ անգամ իրավացիորեն. տեսչական մարմնի ղեկավարը պետք է պարտադիր հաշվետու լինի․ Սուքիասյան
15 Նոյեմբեր, 2024 21:44
Բահրեյնի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
06 Հուլիս, 2023 23:40
Անվտանգությունը պատշաճ ձեւով պետք է ապահովվի, քանի որ խոսքը քաղաքացիների վարկային պատմության մասին է. Սուքիասյանը` ԿԲ նախագահի տեղակալին
05 Սեպտեմբեր, 2022 20:47