Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարկետում և ենթադրվում  է, որ դիտարկման ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանում է բարդանում է, որը կտանի ազատման, թե ոչ:

«Բանակի նկատմամբ համատարած դրական վերաբերմունքի պայմաններում մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պարզվում է՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ: Այստեղ կարող ենք 2 հետևության գալ. կամ մենք համատարած առողջական խնդիրներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է,  կամ մյուս կողմից՝ մենք ունենք համատարած իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահումներ: Իհարկե չենք կարող ասել, որ առողջապահական առումով խմդիր չունենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլ նաև հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ:

«Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք, բայց սա այն դեպքն է, որ խոսույթը իրականությունից շատ դեպքերում կտրված է և տարբերակված է: Բանակը պետք է տեղավորվի մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և խաղաղության օրակարգի տրամաբանությունը։ Մենք հստակ նշել ենք, որ Հայաստանի բանակի հիմնական առաքելությունը մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պաշտպանությունն է, ինչպես նաև հարակից անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

379