Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ ներդրել ենք նոր գործիք, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել դեպի ՀՀ ապօրինի գույքերի վերադարձը»,- այս մասին ճեպազրույցի ընթաղքում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշեց, որ այդ գործիքի արդյունավետության գնահատման հիմնական չափանիշը նայել և տեսնելն է թե դրա կիրառումը ինչպիսի հաջողություն ունի արտասահմանյան երկրներում. «Եթե նայենք արտասահմանյան երկրների փորձը այս առումով կտեսնենք, որ գործիքի կայացման և գույքերի վերադարձման համար պահանջվում է որոշակի ժամանակահատված, որը տատանվում է 7-10 տարիների մեջ: Այսինքն՝ այդքան պետք է, որպեսզի համանման գործիքի ներդրումից հետո այն կարողանա աշխատել, և կարողանանք չափել այդ գործիքի արդյունավետությունը։ Մենք կարողացել ենք շատ արագ տեմպով ապահովել արդյունավետություն, կարծում եմ՝ 5մլդ դրամի վերադարձի մասին խոսելը քիչ չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դատարաններում գտնվում են բազմաթիվ գործեր՝ մոտ 120, որոնցով ակնկալվում է ՀՀ վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք, դրամական միջոցներ»:
Մանրամասները՝ տեսանյութում