Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարին դեռ չմեկնարկած՝ Հայաստանում ադրբեջանական հայ քարոզիչները գլուխ են բարձրացրել, հատկապես այն բանից հետո, երբ այսպես ասած «փաստեր ստուգող լրատվամիջոց» «Հետք»-ը գրել էր, թե իբր Թուրքիա կայցելի իրանական պատվիրակություն՝  «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու։

Այնինչ, ինչպես հայտնի է, Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էսմայիլ Բաղայը լրագրողի այն հարցին, թե «ինչպես է կարգավորվելու բեռնատարների հարցը (Թուրքիայի և Իրանի միջև) և արդյոք դա կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, պատասխանել էր, որ «դա (Թուրքիայի և Իրանի միջև բեռնափոխադրումների հարցը) ավելի շատ տեխնիկական հարց է, քան քաղաքական»։

Լրագրողի հարցի կոնտեքստից ու առկա տեղեկատվությունից պարզ երևում է, որ Թուրքիայի ու Իրանի միջև լարվածության պատճառը բեռնափոխադրումներն են՝ իրանական բեռնատարների մասով և Թուրքիան, հնարավոր է, Իրանի համար խնդիրներ է ստեղծում՝ որոշակի զիջումների համար։

Բայց սրան Իրանն արդեն արձագանքել է, մեկ անգամ ևս ցույց տալով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ մնալ  իրենց համար․ «Իրանի դիրքորոշումն անփոփոխ է։ Թեհրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն մենք ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն», - ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Թվում է, թե այս պարզ վերլուծությունը պետք է կասկած չթողներ, որ միջանցքի հետ կապված՝ Իրանում դիրքորոշման փոփոխություն չկա։ Սակայն, արի ու տես՝ դա ամենևին այդպես չէ որոշ ընդդիմադիրների դեպքում, որոնք ինքնակայանում են միայն ֆեյսբուքյան հարթակում՝  դատարկ գրառումներով մոլորեցնելով իրենց հետևորդներին։

Օրինակ՝ իրեն քաղաքագետ  համարող Գագիկ Համբարյանը, «Հետք»-ի լուրից կամ գուցե Ամանորյա ալկոհոլից գինովցած, որոշել էր միանալ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմին, գրելով․ «Վայելեք. Թեհրանն ու Անկարան քննարկում են «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ Տեսնես Երևանում տեղյա՞կ են այդ մասին…»։

Համբարյանը «սրտնեղել» էր, թե «չի բացառվում, որ Սիրիայից վտարված և թուլացած Թեհրանը, որը միակն էր, որ դեմ էր «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, հիմա գնա զիջումների այս հարցում»։

Իսկ նախկինում ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Անի Սամսոնյանն էլ գրել էր, թե իբր «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը որոշվել է արդեն Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցութամբ, այդ իսկ պատճառով Իրանի պատվիրակությունը առաջիկայում կմեկնի հենց Թուրքիա այդ հարցը քննարկելու համար»:

Վստահաբար նրանք միակ դատարկաբանողը չեն, որ թունավորում են օդը՝ ոչ մի լուրջ փաստարկ չներկայացնելով, բայց մեր նյարդերը չենք ցանկանում վատնել  մեր պետության դեմ գործողների ցնդաբանությունները մեկնաբանելու համար, որոնք, ինչպես կասեր նրանց սիրելի դասականը՝ որոշել էին «Նոր տարվա օրով մեր տոնը փչացնել»։

 

 

 

 

 

 

 

 

644