WTA-250. Էլինա Ավանեսյանն առանց պայքարի կիսաեզրափակիչում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 44-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առանց պայքարի դուրս եկավ Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։
Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քառորդ եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակից, աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովան վատառողջ լինելու պատճառով դուրս է եկել պայքարից։ Մրցախաղը պետք է տեղի ունենար հունվարի 9-ին։
Կիսաեզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերը, որը քառորդ եզրափակիչում 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 33-րդ ռակետ, ուկրաինացի Դայանա Յաստրեմսկայային։
Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։
09 Հունվար, 2025 11:35
611
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
15 Հունիս, 2026 10:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է «WTA-Ostrava» մրցաշարի 1/8 եզրափակչում
04 Փետրվար, 2026 10:51
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում
02 Փետրվար, 2026 11:34
Արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին․ Ավանեսյանը՝ World Bio Summit 2026 համաժողովում
21 Հոկտեմբեր, 2026 20:05
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
11 Հոկտեմբեր, 2026 15:44
Էջմիածնի բժշկական կենտրոնը կկառուցվի զրոյից. Ավանեսյանը` հիվանդանոցի մեծ մասնաշենքի մասին
07 Հոկտեմբեր, 2026 18:56