Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը պետք է մտածի ոչ միայն տեսալուսանկարահանող երկրի հեռավար դիտարկման արբանյակների, այլև կապի արբանյակներ ունենալու հնարավորության մասին առաջիկա տարիների ընթացքում։ Այս մասին ԲՏԱ նախարարն ասաց 2024 թվականն ամփոփող ասուլիսում։
«Հենց այս ոգին է դրված լինելու տիեզերքի ռազմավարության մեջ։ Եվս մեկ անգամ կցանկանամ Armstat 1-ի ձեռքբերումը հենց այս համատեքսում և փիլիսոփայության մեջ դիտարկել։ Armsat 1-ը ի բնե չէր էլ կարող մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով բոլոր խնդիրները հասցեագրել, առավել եւս լուծել։ Սակայն այն տվեց մեզ լավ հնարավորություն սովորելու ընդհանրապես ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունը ունենալ տարբեր ուղեծիրներում ու ինչպես դրանք կառավարել»,- ասաց նա։
Հայրապետյանը հիշեցրեց, որ պատկերներ է հրապարկել, բայց չի հանրայնացնի արբանյակից ստացված այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնի է։